Իտալիայի ԱԳ նախարարությունը հայտարարում է, որ 4 իտալացիներ առևանգվել են Լիբիայում։
Այս չորսը աշխատում էին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում գտնվող «Bonati» իտալական շինարարական գործարանում։
Նրանց առևանգել են Տրիպոլիի արևմտյան շրջանում՝ նավթի գործարանի հարևանությամբ։
Հիշեցնենք, որ Հռոմը Լիբիայի իր դեսպանատունը փակել էր անցած տարվա փետրվար ամսին։