3 շաբաթվա ընդմիջումից հետ հունական բանկերը պատրաստվում են կրկին բացվելուն, սակայն Հունաստանում կապիտալի հոսքի վերահսկողությունը չի վերացվել: 

«Կապիտալլի հանդեպ վերահսկողությունը և կանխիկացման սահմանափակումը չեն վերանա, սակայն մենք մտնում ենք մի նոր փուլ, որը, հուսանք, կվերադարձնի մեզ սովորական իրավիճակը»,- ասել է Բանկերի ասոցիացիայի նախագահը:

Դեռևս գոյություն ունեն հաշվեհամարից գումար հանելու լուրջ սահմանափակումներ: Այժմ հույները կարող են կանխիկացնել օրեկան 60 եվրո: Բանկային նոր հաշիվներ չեն բացվում, չեքերը չեն կանխիկացվում և արգելվում է կապիտալի արտահոսքը արտասահման: