Արդեն հայտնի են համարները, որոնցով «Ռեալի» ֆուտբոլիստները հանդես կգան 2015-16 մրցաշրջանում:
Մադրիդցիների նորեկ Կասիլյան ստացել է 13-րդ համարը, իսկ կոստառիկացի Կեյլոր Նավասին բաժին հասավ 1-ին համարը, որն առաջ պատկանում էր Իկեր Կասիլյասին:
Հիշեցնենք, որ Կեյլոր Նավասը «Ռեալ» է տեղափոխվել «Լևանտեից»՝ 2014 թվականի օգոստոսին, 10 մլն եվրոյով: Դարպասապահն «Արքայական ակումբի» կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ բաց թողնելով 3 գոլ:
Իսկ Կիկո Կասիլյան մադրիդյան ակումբ տեղափոխվեց բոլորովին վերջերս՝ «Էսպանյոլից», 6 մլն եվրոյով: