Սամվել Ավետիսյանը այսօր ունի մեր բոլորիս օգնության կարիքը։ Սամվել Ավետիսյանը, ծնվել է 1993 թվականի օգոստոսի 1-ին: 2012 թվականի մայիսի 8-ին` զինվորական պարտականությունները կատարելիս ստացել է հրազենային վնասվածք, տեղեկացնում ենք այս նպատակով «Ֆեյսբուք» սոցցանցում տարածված հաղորդագրությունից:

Վնասվածքն ստանալուց հետո 9 ամիս գտնվել է Մուրացան բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այնուհետև տեղափոխվել է տուն և որևէ բժշկական օգնություն չի ստացել:

Այժմ 22-ամյա Սամվելը տեղաշարժվում է անվասայլակով, այժմ արդեն նրա կյանքին վտանգ է սպառնում: Նրա մոտ ողնաշարի C6 և C7 ողերի բազմակտոր կոտրվածք է և ողնուղեղի ամբողջական վնասվածք, որի պատճառով էլ չի կարողանում քայլել, արդեն նաև՝ երկար նստել: Սամվելի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է 7000 եվրո գումար: Հաշվեհամարներն են՝.
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան
006 001 911 001 AMD
006 001 911 102 EUR
006 001 911 103 RUB
Հաշվեհամարները բացված են Սամվել Ավետիսյանի անունով: ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ կուղեկցվի ռազմահայրենասիրական երգերով և ազգագրական պարերով:

Այլ Մանրամասների համար կարող եք զանգահարել` 098909928, 099754210, 043869686