ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Գեղարքունիքի մարզում հուլիսի 18-ին տեղի ունեցած ավտովթարի պատճառները, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
 
Նախնական տվյալներով՝ 2015 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Ա.Երանյանի վարած «Հունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի ոչ թույլատրելի հատվածից դուրս է եկել Երևան-Իջևան ավտոճանապարհի 73.6կմ հատված և դեպի Իջևան ուղղության ավտոճանապարհի երթևեկելի ձախ գոտում բախվել Իջևան ընթացող, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ.Պողոսյանի վարած «Մերսեդես բենս» մակնիշի ավտոմեքենային և վթարի ենթարկվել:
 
Ավտովթարի հետևանքով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել երկու ավտոմեքենաների ուղևորները, ովքեր նախ բուժօգնության են դիմել «Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ, ապա՝ «Հունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Անի Երանյանը և նրա երկու ուղևորները, բուժօգնություն ստանալու համար, տեղափոխվել են Երևան քաղաքի «էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ Գագիկ Պողոսյանը և վերջինիս ուղևոր Մարինե Կարապետյանը բուժօգնության համար դիմել են Երևան քաղաքի թիվ 3 կլինիկական հիվանդանոց:
 
Դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Մանրամասներ Անի Երանյանի մասնակցությամբ վթարից
 
					


 
										
										 
										
										 
										
										






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					