ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղևորվեց Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենի սահմանների պաշտպանության համար մարտնչած զինվորների հիշատակին։
Մինչ այդ ՀՀ նախագահը, ձեռքը դնելով Սահմանադրության ու Վեհամոր Ավետարանի վրա, և երդվեց. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:
ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ կառավարությունն այսօր կներկայացնի հրաժարական։