Այսօր «Փախստականները և միջազգային իրավունքը» ՔՀՑ-ի մեր թիմը Երևանում՝ ԱՄՆ դեսպանատանը, հանդիպում ունեցավ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ դեսպան Ուորլիքի հետ՝ ադրբեջանահայ փախստականների հիմնախնդիրը քննարկելու համար:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան պարոն Միլսը:

Չեմ ուզում ավելորդ լավատեսություն հանդես բերել, սակայն այն, որ ադրբեջանահայ փախստականների հիմնահարցի հանդեպ վերջապես պատշաճ հետաքրքրություն դրսևորեց համանախագահներից մեկը, կարելի է հուսադրող նախանշան համարել:

Սպասենք հետագա զարգացումներին:

Արման Մելիքյան՝ ֆեյսբուք