Չինաստանն ու Թայվանը երեկ երեկոյան ստորագրեցին պատմական համաձայնագիր, ըստ որի Պեկինից ջրամատակարարում կանցկացվի դեպի Թայվան։

Համաձայնագիրը պատմական է կոչվել, քանի որ կնպաստի  երկու կողմերի մերձեցմանը։ Հիշեցնենք, որ նրանց փոխհարաբերությունները խզվել էին 1949թ.-ից՝ Չինաստանում տեղի ունեցած քաղաքացիական ընդհարումների պատճառով։

Երկու կողմերի ղեկավարներն էլ գոհունակություն հայտնեցին ասելով. «այս պատմական դեպքը սատարելու է երկու կողմերի միջև առողջ փոխհարաբերությունների զարգացմանը»։