Երեկ Twitter սոցկայքում տարածվել էր թյուրիմացություն, որի համաձայն մահացել է հայազգի երգչուհի Շերը(Շերլին Սարգսյանը): Բանը կայանում է նրանում, որ երեկ կապված Երկաթե Լեդիի մահվան լուրը հայտնվել էր այսպես #nowthatcherisdead (Այժմ Թետչերը մահացավ), որը թվիթերյան շատ օգտատերեր կարդացել էին now that cher is dead(Այժմ այդ Շարը մահացավ): Այս մասին հաղորդում է անգլիական Daily mail պարբերականը:

Նրա ֆանները արագորեն տարածել էին այս թյուր ըմբռնումը` իր ցավը արտահայտելով նրա մահվան կապակցությամբ: Սակայն այդ նույն արագությամբ ինչ տարածվել է այդ լուրը, նույն կերպով էլ մերժվել է:

Հիշեցնենք, որ երեկ 87 տարեկան հասակում մահացել էր Մեծ բրիտանիայի առաջին և միակ կին վարչապետը: