Օրվա Խորհուրդ նվաստիս կողմից (գրված է ժպիտով )
գիտեք, թե ձեր կյանքում և երկրում` ընդհանուր առմամբ, երբ ինչ-որ բան կփոխվի դեպի լավը կամ առաջ կգնա ? երբ դուք կսկսեք կարողանալ կարևորն անկարևորից զատել` և ձեր կյանքում, և ձեր շուրջը....
դա կլինի այն հրաշք օրը,երբ որ ձեզ համար ավելի հետաքրքիր կլինի,թե դերասանն ինչպես և ինչ է խաղում, քան որտեղ և ում հետ է քնում , երգիչն ինչ և ինչպես է երգում, քան դիտումների քանակն ու աշխատած գումարները, հաղորդավարն ինչ և ինչպես է եթերում կամ բեմում խոսում, քան եթերից դուրս ինչ է անում, քանի անգամ և այլ տեխնիկական հարցեր, որոնք ձեզ բնավ չեն վերաբերում , ուսուցիչն ինչպես է դասավանդում, քան ում բարեկամն է կամ ում երեխային է դաս տալիս, երբ բժշկի գիտելիքները վերանորոգված պալատից ավելի կարևոր կլինեն և այլն... երբ կհասկանաք, որ ավելի կարևոր է հարաբերությունները , սիրտը մաքուր պահել, քան տունը, ավելի կարևոր է տան անկյունները մաքուր, դարակները դասավորած պահել, քան երևացող մասերը ...երբ կսկսեք ապրել ձեզ համար, այլ ոչ թե ցուցադրելու ...
երբ կհասկանաք, որ ,մեծ հաշվով, ձեր կարծիքը միայն ձեզ համար է կարևոր,երբ կնկատեք, որ ինչ-որ մեկի հաշվին ինքնահաստատվելը ընդամենը թիթեռնիկի էֆեկտ ունի և էական ոչինչ չի փոխում ձեր կյանքում ...իդեպ` ոչ էլ իր :ՃՃ երբ վերջապես կհասկանաք, որ աղբ լսելով , աղբ կարդալով, աղբ դիտելով` դուք ակամայից վերածվում եք աղբամանի. բծախնդիր եղեք այն ամենի նկատմամբ, ինչ վերցնում եք , հարգեք առաջին հերթին` ինքներդ ձեզ:
իսկ աղբի հոտն արդեն խեղդում է :)) նախընտրեք սիրո և բարության բույրը, որի հետ ոչ մի օծանելիք անգամ համեմատվել չի կարող:
Suum Cuique , ինչպես ասում էր գուրուս:
Բարի ՕՐ եմ մաղթում բոլորին:
Լոսինե Բադալյան՝ ֆեյսբուք