Այսօր Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երդմնակալությունից անմիջապես հետո վերընտրված նախագահը հնդունեց կառավարության հրաժարականը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ ունենալով ասաց.«Առաջին հերթին թույլ տվեք իմ և իմ գործընկերների անունից շնորհավորել Ձեզ ՀՀ նախագահի պաշտոնը  երկրորդ անգամ  ստանձնելու կապակցությամբ: Մեզ համար  մեծ պատիվ էր պարոն նախագահ Ձեզ հետ  աշխատել և ցանկացած  քաղաքական, պետական գործչի համար  ծառայել սեփական ժողովրդին բարձր պաշտոններում իհարկե  մեծ պխատասխանատվություն էև մեծ երջանկություն»: Տիգրան Սարգսյանը նշեց նաև, որ կառավարությունն այս տարիներին նվիրական կերպով կատարել է նախագահի ներկայացրած բոլոր խնդիրները :

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընթերցեց  կառավարության հրաժարականի տեքստը. «Մեծարգո պարոն նախագահ, հիմք ընդունելով  ՀՀ  Սահմանադրության  55-րդ հոդվածի 4-րդ կետը և  հաշվի առնելով, որ 2013 թվականի ապրիլի 9-ին  ՀՀ նախագահը ստանձնել է իր պաշտոնը ներկայացվում է ՀՀ կառավարության հրաժարականը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լսելով կառավարության ղեկավարի խոսքը՝ շնորհակալություն հայտնեց համ,ատեղ աշխատանքի համար ու համոզմունք հայտնեց, որ իրենց համատեղ աշխատանքը հաջող է եղել։

 Մեծարգո կառավարության հարգելի անգամներ ընդունելով կառավարության հրաժարակաը ես շնորհակալություն եմ հայտնում բոլորիտ համատեղ աշխատանքի համար, ես համոզված եմ, որ մեր համատեղ գործունեությունը եղել է լավ:

«Մարդիկ դժգոհ են ոչ թե մարդկանցից, այլ դժգոհ են պրոբլեմներից։ Դուք դիմագրավել եք մարտահարավերներին և դա Ձեզ պատիվ է բերում, անկախ նրանից, թե ձեզնից ով կաշխատի կառավարության նոր կազմում դուք ծառայել  եք մեր ժողվրդին և վստահ եմ, որ կծառայեք մինչև խոր ծերություն: Ծառտայել Ձեզ համար, մեզ բոլորիս համար նշանակում է ապրել։

Ուզում եմ,  որ յուրաքանչյուրդ համոզված լինեք, որ անկախ ձեր գնահատականից դուք նոր կառավարության համար ստեղծել եք նպաստավոր պայմաններ»,­ առանձնացրեց վերընտրված նախագաը ր ստրոագրեց իր նոր պաշտոնավարման շրջանի առաջին հրամանագիրը, որով ընդունեց կառավարության հրաժարականը:

Սերժ Սարգսյանը Կառավարության արդեն նախկին անդամներին խնդրեց, որ շարոնակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության ձևավորումը:

 ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրելու պահից։