Նույնիսկ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցն ու ներկայությունը տարածաշրջանում Ադրբեջանին զերծ չպահեց առաջնագծում կտրուկ ակտիվանալուց:
ԼՂՀ ՊԲ հաղորդմամբ, «ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այսօր ժամը 14:00-ից սկսած առաջնային գծի արևելյան (Մարտունու և Ասկերանի) ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից կրակի տակ է առել հայկական դիրքերը»:
Մտահոգիչ է, որ մինչ այս պահը ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է:
Մինչ համանախագահ երկրները, տարբեր պաշտոնյաների միջոցով վերահաստատում են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ իրենց երկրների ղեկավարի ավելի վաղ հնչեցված հայտարարությունները, Ադրբեջանն իրավիճակի կտրուկ սրացման է գնում:
Տիգրան Աբրահամյան - ֆեյսբուք