«ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի դրամական միջոցները վերջին մեկ տարում կտրուկ ավելացել են: Նախարարի դրամական միջոցները, ըստ նրա՝ 2014 թվականի հայտարարագրի, անցած տարվա դրությամբ կազմել են 79 հազար 500 դոլար, 78 հազար 200 եվրո եւ 175 մլն դրամ: 2013 թվականի համեմատ 1 մլն 237 հազար դրամով ավելացել է նաեւ նրա աշխատավարձի չափը:

Բացի այս՝ ՀՀ գլխավոր գյուղատնտեսը նախորդ տարվա ընթացքում 13 մլն դրամով վաճառել է «BMW X5 3.01» մակնիշի ավտոմեքենա: Գյուղատնտեսության նախարարի կնոջ՝ Նվարդ Հովակիմյանի դրամական միջոցները անցած տարվա դրությամբ կազմել են 20 մլն 500 հազար դրամ եւ 32 հազար 800 դոլար: Մինչդեռ նախարարի տիկինը տարեկան ստանում է ընդամենը 2 մլն 344 հազար դրամ աշխատավարձ»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: