Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպում է նախատեսում թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ՝ քննարկելու վերջինիս ապագան ակումբում:
Պերեսը մտադիր է ներկա գտնվել International Champions Cup-ի շրջանակներում «Ինտերի» և «Միլանի» դեմ «Արքայական ակումբի» խաղերին, որոնք կանցկացվեն համապատասխանաբար Գուանչժոուում և Շանհայում:
Հենց Չինաստանում էլ նախագահը պատրաստվում է Ռամոսի հետ քննարկել ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մադրիդյան ակումբի 29-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել էր 60 մլն եվրո: Բացի դրանից՝ անգլիացիները Ռամոսը հետ բանավոր համաձայնության են եկել՝ անհատական պայմանագրի շուրջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը ցանկանում է լքել Մադրիդը և խնդրել է «Ռեալին» ուշադրություն դարձնել հետաքրքրված ակումբերի առաջարկներին: