«Օրանժ Արմենիա» ընկերության բջջային ցանցը գնելու մասին հրապարակումների մի մասը ճիշտ է, մի մասը՝ ոչ։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց «Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերին:
«Այսօր «Օրանժ» խումբը հայտարարել է, որ սկսել է բացառիկ բանակցություններ «Յուքոմ»-ի հետ «Օրանժ»-ի բաժնետոմսերի վաճառքի մասին»,- ասաց նա և հավելեց, որ «Օրանժ» ընկերությունը շարունակելու է իր ծառայությունները մատուցել, պահպանելու է իր ենթակառուցվածքը, սպասարկելու է իր 650 հազար բաժանորդներին:
Այս բանակցությունները վերաբերում են ոչ թե «Օրանժ»-ի հեռանալուն, այլ ընկերության բաժնետիրոջ փոփոխություն է նախատեսում:
Ֆրանսիս Ժելբիտերին նշեց, որ այսօր խոսում են դեռևս քննարկումների, բանակացությունների մասին, որին կհաջորդի գործարքի ստորագրումը և վավերացումը: Նա նաև հայտնեց, որ պայմանավորվածություն կա, որ տասներկու ամիսների ընթացքում «օրանժ» բրենդը պահպանվելու է: