Հուլիսի 21-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Վաղարշապատի Նարեկացու փողոցից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ազատ Ս.-ին: Խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ` կիսաչոր, ընդհանուր 7.8 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով, և ծխախոտի գլանակ` նույն զանգվածով:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: