ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Նոր Հաճնում կառուցված եկեղեցու օծման արարողությանը ներկա էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Նա փորձում էր խուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց, սակայն մի քանի հարցի պատասխանեց:
Հարցին, թե արդյոք չի պատրաստվում եկեղեցի կառուցել, Ալեքսանյանն ասաց` մոտ ապագայում պատրաստվում է:
Իսկ թե նպատակը որն է, պատգամավորը պատասխանեց. «Մորս համար»: Ըստ պատգամավորի պետք պետք է և´ եկեղեցի կառուցել, և´ գործարաններ: