Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի նորեկ Դուգլաս Կոստայի դեբյուտի մասին.
«Մենք գոհ ենք Դուգլասի առաջին հանդիպումներից: Նա հաջող անցկացրեց 2 խաղերը: Թիմի համար կարևոր է նրա՝ մեկը մեկի դեմ խաղալու կարողությունը:
Դուգլասն ի զորու է խաղալ և՛ ձախ, և՛ աջ եզրերում: Մենք այսպիսի ուժեղ և համարձակ հարձակվողի կարիք ունեինք:
Ես ուրախ եմ, որովհետև առաջ մարդիկ հարցնում էին. «Ո՞վ է Դուգլաս Կոստան»: Այժմ բոլորը համոզվեցին, որ նա որակյալ ֆուտբոլիստ է»,– ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ «Շախտյորի» նախկին հարձակվող Դուգլաս Կոստան մյունխենյան ակումբ է տեղափոխվել 30 մլն եվրոյով: