ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե հակառակորդ կողմերը վճռականություն և պատրաստակամություն ցուցաբերեն: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նա նաև նշել է, որ այսօր՝ հուլիսի 23-ին, համանախագահները Բաքվում հանդիպումներ կունենան Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացքը:

«Այսօր հանդիպումներ կլինեն Բաքվում նախագահի և արտգործնախարարի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը քննարկելու համար»,- մասնավորապես գրել է նա: