Այսօր Կառավարության հերթական նիստի սկզբին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տնտեսվարողների գործունեության ընթացքին անհարկի չմիջամտելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տեսչական համակարգի բարեփոխումների նոր փուլի մեկնարկը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց քննարկումներ կազմակերպել տեսչական իրավասություններ ունեցող պետական մարմինների հետ:

«Պետք է ականջալուր լինել տնտեսվարողների բողոքներին և որոշ ժամանակով դադարեցնել ստուգումները: Այս իրավիճակում մենք ամեն ինչ պետք է անենք անհարկի միջամտությունները բացառելու և բոլոր կարգի ստուգումները նվազագույնի հասցնելու համար»,- հավելեց նա: