Թուրքական մամուլը գրում է թուրք-ամերիկյան համաձայնության մասին: Հուլիսի 7-8-ը Թուրքիայում բանակցությունների արդյունքում համաձայնություն է կայացվել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև` «Իսլամական պետության» դեմ գործողությունների հարցում: Թուրքական կողմը որոշ սահմանափակումներով համաձայնել է Ինջիրլիքի ռազմաբազան տրամադրել ամերիկյան կողմին: ԱՄՆ-ը կարող է կիրառել ռազմական ինքնաթիռներ ու հարվածային անօդաչուներ, իսկ թուրքական ավիացիան չի մասնակցի: Փոխարենը, ԱՄՆ-ը չի խոչընդոտի Թուրքիային` Սիրիայի հյուսիսում` Ջարաբլուսից Աֆրին սահմանագծում անվտանգության գոտու ստեղծման կամ էլ հատուկ միջոցառումների ձեռնարկման հարցում:
Կառավարության նիստից հետո էլ Թուրքիայի փոխվարչապետ Բ. Արընչը հաստատել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը «Իսլամական պետության» հարցում համաձայնության են եկել:
Լևոն Հովսեփյան-Facebook