Թայվանում CTi Cable  լրատվական հեռուստաընկերությունը  Մարգարեթ Թետչերի մահվան լուրի ժամանակ սխալմամբ հեռարձակել է Անգլիայի թագուհի Ելիզավետա II-ի մահվան մասին վիդեո տեսաշար :

Հաղորդավարը սկսել է իր ցավակցանքը հայտնել թագուհու հարազատներին, որից հետո հեռուստաընկերության աշխատողները ուղիղ եթեր են թողել «Անգլիայի թագուհին հեռացավ, մենք կկարոտենք նրան» վազող տող:

Երբ այդ տեսահոլովակը հայտնվել է բազմաթիվ տեղեկատվական գործակալությունների լրահոսում, հեռուստաընկերության աշխատողները հայտնել են իրենց ներողամտությունը և հեռացրել դրվագները համացանցից:

Միևնույն ժամանակ մեկ այլ թայվանական հեռուստաընկերություն Channel 5  հեռուստաընկերությունը խառնել է և Թետչերի նկարի փոխարեն ցուցադրել ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփի նկարը: Այս մասին հայտնում է Lifenews գործակալությունը: