Դերասանուհի Տաթև Հովակիմյանը իր միկրոբլոգում գրում է.
«Հինը դառնում է ներկա, եթե այնտեղ կա մեծության ուժը…». Հետաքրքիրն այն է,որ կյանքիդ էջերից քեզ մնում են լուսանկարներ՝հին ու բարի…Երջանիկ ակնթարթներդ անմահանում են լուսանկարներում,տարիներ անց թերթում ես էջերդ ու ինքդ քեզ անճանաչելի ես,ու գիտակցում ես ,որ անճանաչելիությունդ միայն արտաքին տեսքից չէ գալիս,էնտեղ ներսում մի ամբողջ ժամանակի անիվ է պտտվել… Բայց մի բան կա այս լուսվոր նկարում իմ մեջ,որ հիմա էլ կա՝Մեծ հպարտություն,մեծ սեր ու նրա արվեստի հանդեպ մեծ կարոտ՝Իմ Վարդան Պետրոսյան,ժամանակը անզոր է խեղդել որևէ հպարտություն ու հիացմունք քո արվեստի, ու Մեծ մարդու նկատմամբ… Կարոտ կա ու մեծ սպասում….»: