«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդը ի գիտություն է ընդունել ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հայտարարությունը, որից բխում է, որ ոստիկանությունն այսուհետ զերծ կմնա հավաքների ազատության իրավունքը անօրեն սահմանափակելու գործողություններից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 27-ին «Հավաքների ազատության մասին» օրենքի 24-րդ հոդվածի դրույթների համապատասխան, Երեւան քաղաքի «Հանրապետության» հրապարակի կենտրոնում, ժամը 18:00-ին մեկնարկելու է նստացույց՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղարկելու պահանջով:

Նստացույցի կազմակերպիչներն են՝ Արամ Թարվերդյանը, Անդրիաս Ղուկասյանը եւ Դավիթ Սանասարյանը: