Թուրքական ավիացիան այսօր առաջին անգամ հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին Սիրիայում:  

Հայտնում են նաև, որ անվտանգության ծառայության կողմից այսօր Թուրքիայում ձերբակալվել է 251 մարդ, որոնց կասկածում են այս խմբավորման անդամը լինելու մեջ: Ձերբակալվածներ կան նաև Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում:

Նշենք, որ հինգշաբթի օրը Սիրիայի սահմանին տեղի ունեցած կրակոցների արդյունքում զոհվել է թուրք զինծառայող: 

Միևնույն ժամանակ ամերիկյան պաշտոնական անձինք հայտնում են, որ ստացել են Թուրքիայի համաձայնությունը օգտագործել «Ինչիրլիկ» կոչվող ավիաբազան հարվածներ իրականացնելու համար: