Սլովենիայի Մարիբոր քաղաքում տեղի ունեցող Եվրպայի առաջնությունում երեկ մրցելույթները սկեց Հայաստանի ուժեղագույն հրաձիգ Հրաչ Բաբայանը:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ 50մ. հրացան 3 դիրքից, 3X40 կրակոց երիտասարդների վարժությունում Հրաչ Բաբայանը խոցել է 1148 միավոր և 48 մրցակցից, տեղ գտնելով 6-րդ հորիզոնականում, անցել է եզրափակիչ փուլ:
Եզրափակչում Հրաչին հաջողվել է բարելավել դիրքերը, սակայն, շատ մոտ լինելով մեդալներին, գրավել է 4-րդ տեղը:
Նույն օրը 50մ. հրացան պառկած դիրքից, 60 կրակոցկանանոց վարժությունում Իրինա Լաուերը 63 մրցակցուհուց 601,1 միավորով գրավել է 56-րդտեղը:
Հայ մարզիկները մրցելույթները կավարտեն հուլիսի 25-ին: