Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է «Մոնակոյի» պաշտպան Այմեն Աբդենուրին ձեռք բերելու հնարավորությունը, տեղեկացնում է L’Equipe-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը թունիսցու գործակալը հանդիպում է ունեցել կատալոնական ակումբի ներկայացուցիչների հետ:
Սակայն իրավիճակը բարդանում է նրանով, որ «Բարսելոնային» արգելված է գրանցել նորեկներին մինչև հունվար: