Այսօր առավոտյան Արարատի մարզի Վերին Դվին գյուղի Արտաշատի ջրանցքն ընկած երկու ամյա երեխան մահացել է: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեց համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան: Վերջինիս փոխանցմամբ, երեխան դեպի ջրանցք գնալուց առաջ մոր հետ է եղել, մոր աչքից վրիպելը տևել է ընդհամենը 5 րոպե, մայրը նկատել է, որ երեխան չկա, անմիջապես կասկածել է, որ հնարավոր է ջրանցքն ընկած լինի, կանչել է փրկարարներին: Ցավոք, փոքրիկին գտել են մահացած։
Ըստ գյուղապետի՝ ջրանցքը անցնում է իրենց գյուղով և այդ տանից հեռու եր մոտ 20 մետր։
Հիշեցնենք, որ այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Վերին Դվին գյուղում։


