Այսօր՝ ապրիլի 9-ին, Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Սիրիայի նախագահի հատուկ բանագնաց, դեսպան Ադնան Մահմուդին. տեղեկացնում է ԱԳՆ մամուլի եւ հասարկայնության հետ կապերի վարչությունը:

 

Ադնան Մահմուդը ներկայացրել է Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները, զինված բախումների դադարեցմանն ուղղված ջանքերը:

 Էդվարդ Նալբանդյանը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայում շարունակվող ճգնաժամի եւ վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում` սիրիահայությունը: Նա վստահություն է հայտնել, որ կարգավորման միակ ճանապարհը Սիրիայի հասարակության բոլոր հատվածների միջեւ երկխոսությունն է, եւ հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի ելք գտնել ստեղծված իրավիճակից եւ համերաշխություն ու կայունություն հաստատել երկրում: