Քիչ առաջ Սանկտ Պետերբուրգում կայացավ ֆուտբոլի 2018թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը:
Հայաստանը հանդես կգա E խմբում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Չեռնոգորիայի, Ղազախստանի հավաքականները։
Ձևավորված խմբերն ունեն հետևյալ տեսքը.
A. Հոլանդիա, Ֆրանսիա, Շվեդիա, Բուլղարիա, Բելառուս, Լյուքսեմբուրգ։
B. Պորտուգալիա, Շվեյցարիա, Հունգարիա, Ֆարերներ, Լատվիա, Անդորրա։
C. Գերմանիա, Չեխիա, Հյուսիսային Իռլանդիա, Նորվեգիա, Ադրբեջան, Սան Մարինո։
D. Ուելս, Ավստրիա, Սերբիա, Իռլանդիա, Մոլդովա, Վրաստան։
E. Ռումինիա, Դանիա, Լեհաստան, Չեռնոգորիա, Հայաստան, Ղազախստան։
F. Անգլիա, Սլովակիա, Շոտլանդիա, Սլովենիա, Լիտվա, Մալթա։
G. Իսպանիա, Իտալիա, Ալբանիա, Իսրայել, Մակեդոնիա, Լիխտենշտեյն։
H. Բելգիա, Բոսնիա-Հերցեգովինա, Հունաստան, Էստոնիա, Կիպրոս։
I. Խորվաթիա, Իսլանդիա, Ուկրաինա, Թուրքիա, Ֆինլանդիա։
Հավելենք, որ Եվրոպական հավաքականների ընտրական մրցաշարը կմեկնարկի հաջորդ տարվա աշնանը։