Անդորրայում ավարտվեց մինչև 16 տարեկան աղջիկների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի հաղորդմամբ՝ եզրափակիչում Վահագն Հարությունյանի սաները 39:76 հաշվով զիջեցին Իսլանդիային և գրավեցին երկրորդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ անցկացրած 4 հանդիպումներում Հայաստանը 3 հաղթանակ տոնեց՝ Մալթայի, Ջիբլարթար և Ուելսի ընտրանիների նկատմամբ: