Ռուսաստանի առաջնության 2-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է «Կրասնոդարին»:
Հանդիպման միակ գոլի հեղինակը13-րդ րոպեին դարձել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը՝ «Սպարտակին» պարգևելով 4 միավոր: Ի դեպ, այս գոլը Մովսիսյանի համար առաջինն էր ՌՊԼ-ի՝ նոր մեկնարկած առաջնությունում:
Հայաստանի հավաքականի՝ «Սպարտակում» հանդես եկող մյուս հարձակվող Արաս Օզբիլիսն ամբողջ խաղի ընթացքում մնացել է պահեստայինների նստարանին:
Հավելենք, որ 3-րդ տուրի շրջանակներում «Սպարտակն» օգոստոսի 3-ին կընդունի «Ռուբինին»: