ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանի մասնակցությամբ խոշոր չափով թմրամիջոցն ապօրինի իրացնելու դեպքով նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ նախկինում մի քանի անգամ դատապարտված Երվանդ Թորոսյանը 2014թ. ընթացքում ծանոթացել է Գեղամ Գեղամյանի հետ, տեղեկացել, որ վերջինս օգտագործել է թմրամիջոց, նրան հայտնել է, որ ունի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և առաջարկել է ցանկության դեպքում գնել:
Գեղամ Գեղամյանի մոտ թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու դիտավորություն առաջացնելուց հետո, Երվանդ Թորոսյանը նշել է, որ կարող է այն վաճառել մեկ գրամը 7 հազար ՀՀ դրամով: Նշել է նաև, որ դրանք վաճառում է փաթեթներով, որոնցից յուրաքանչյուրի քաշը 0.7 գրամ է:
2014թ. օգոստոսի սկզբներին Ե. Թորոսյանը հանդիպել է Գ. Գեղամյանին: Վերջինս վճարել է 1 մլն 400 հազար ՀՀ դրամ և գնելու նպատակով Ե. Թորոսյանից ապօրինի ձեռք բերել 300 փաթեթներում փաթեթավորված խոշոր չափի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Հետագայում Դավիթ Ապետնակյանը, տեղյակ լինելով, որ մորեղբայրը` Գեղամ Գեղամյանը, իր արհեստանոցում պահում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 2014թ. մայիսից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում նշված արհեստանոցից իր օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել մեկ փաթեթում փաթեթավորված զգալի չափի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց` դրա դիմաց վճարելով 15 հազար ՀՀ դրամ:
Բացի այդ, Դավիթ Ապետնակյանը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորող Հակոբ Կիրակոսյանին ծանոթացրել է մորեղբոր` Գեղամ Գեղամյանի հետ, հայտնել, որ նա վաճառում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Դ. Ապետնակյանը տեղեկացրել է նաև, որ իր դասընկերներ Տիգրան Պողոսյանն ու Լևոն Նազարյանը ցանկություն ունեն ձեռք բերել նշված թմրամիջոցից:
Հ. Կիրակոսյանը, ընկերոջ տրամադրած տեղեկություններն օգտագործելով, մեկ միասնական դիտավորությամբ, 2014թ. օգոստոսից մինչև նոյեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում ապօրինի իրացնելու նպատակով մեկ փաթեթը 10 հազար ՀՀ դրամով ընդհանուր 210 փաթեթներում փաթեթավորված խոշոր չափի «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է գնել Գեղամ Գեղամյանից և 1 փաթեթը 15 հազար ՀՀ դրամով վերավաճառել Տիգրան Պողոսյանին (110 փաթեթ) ու Լևոն Նազարյանին (100 փաթեթ):
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Երվանդ Թորոսյանին և Գեղամ Գեղամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Դավիթ Ապետնակյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 1-ին մասով, Հակոբ Կիրակոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Տիգրան Պողոսյանին ու Լևոն Նազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է խոշոր չափի թմրամիջոցն ապօրինի իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Այս թեմայով
Ռուսական զորքերը սպասում էին ուկրաինական զինված ուժերի ներխուժում Կուրսկի շրջան. The Guardian
Աստղագետները խուճապի մեջ են. նոր Starlink արբանյակները լրջորեն խանգարում են ռադիոաստղադիտակների աշխատանքին
Ռուսական հանցավոր աշխարհի առաջնորդը նշվում էր որպես Wildberries-ի շուրջ կոնֆլիկտի մասնակից
Իրանի ԱԳՆ-ն կանչել է Աֆղանստանի դեսպանին՝ Իրանի օրհներգի ժամանակ կանգնելուց հրաժարվելու պատճառով
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել երկաթե արգելապատնեշին
Ռուսաստանը ռմբակոծել է Սումիում տարեցների պանսիոնատը
Սթոլթենբերգ. Որքան շատ զենք տա ՆԱՏՕ-ն Ուկրաինային, այնքան մեծ կլինի խաղաղության հավանականությունը
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ»
Կրակոցներ՝ Վերնիսաժի տարածքում. 40-ից ավելի անձանց միջև վիճաբանություն է եղել. անչափահասի են ծեծել
Այսօր ազգային հերոս, կաթողիկոս Վազգեն Ա-ի ծննդյան օրն է
Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ»
Ինչու է Միքայել Մինասյանը ամեն ամիս գումար տվել Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթին. հարցում քննչականին. «Ժողովուրդ»
Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ»
ՔՊ կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. ինչն է եղել քննարկման առանցքում
Սեպտեմբերի 20-ի աստղագուշակ
Եղանակը Հայաստանում. Առանձին հատվածներում սպասվում է կարկուտ
Միրանչուկի գոլը փրկել է «Ատլանտային» պարտությունից «Ինտեր Մայամիի» դեմ խաղում (տեսանյութ)
«Հանուն հայրենիքի». Խայտառակության խարանը ընկած է նաեւ Ղարաբաղի հայերի անվտանգության միջազգային երաշխավորների վրա
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք․ հայտարարություն
Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները
Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում
Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականների մրցակիցները 8-րդ տուրում
ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար ԱԹՍ-ների խոցման նոր բազմաստիճան համակարգ է մշակվել
Լեհաստանում հայտնաբերվել է միջնադարյան գերեզմանատուն՝ «վամպիր երեխայի» աճյունով
Ռուսական հանցավոր աշխարհի առաջնորդը նշվում էր որպես Wildberries-ի շուրջ կոնֆլիկտի մասնակից
Իրանի ԱԳՆ-ն կանչել է Աֆղանստանի դեսպանին՝ Իրանի օրհներգի ժամանակ կանգնելուց հրաժարվելու պատճառով
Սթոլթենբերգ. Որքան շատ զենք տա ՆԱՏՕ-ն Ուկրաինային, այնքան մեծ կլինի խաղաղության հավանականությունը
Լեհաստանում հայտնաբերվել է միջնադարյան գերեզմանատուն՝ «վամպիր երեխայի» աճյունով
Իրանը հերքել է լուրերը, թե Էբրահիմ Ռայիսին զոհվել է փեյջերի պայթելու արդյունքում
Կաջակցենք Վրաստանի ժողովրդին՝ չնայած երկրների հարաբերություններին. ԱՄՆ դեսպան
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ռուսական հանցավոր աշխարհի առաջնորդը նշվում էր որպես Wildberries-ի շուրջ կոնֆլիկտ...
1
Կրակոցներ՝ Վերնիսաժի տարածքում. 40-ից ավելի անձանց միջև վիճաբանություն է եղել. ա...
2
Ինչու է Միքայել Մինասյանը ամեն ամիս գումար տվել Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթին....
3
Աստղագետները խուճապի մեջ են. նոր Starlink արբանյակները լրջորեն խանգարում են ռադի...
4
Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թու...
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ...
Այսօր ազգային հերոս, կաթողիկոս Վազգեն Ա-ի ծննդյան օրն է
Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք....
Ինչու է Միքայել Մինասյանը ամեն ամիս գումար տվել Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթին. հարցում քննչականին....
Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժ...