Մի շարք անձինք բերվել են ոստիկանություն, նրանց նկատմամբ կազմվել է ՀՀ վարչական իրավախախտման արձանագրություն և բաց են թողնվել: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից: Ըստ պաշտոնական մարմնի՝ ներկայումս կազմվում է բերված վերջին երկու քաղաքացիների կողմից վարչական իրավախախտման արձանագրությունը, որից հետո նրանք նույնպես բաց կթողնվեն:
Ոստիկանությունից հայտնեցին, որ քաղաքացիները խախտել են ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածը՝ Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը: Հոդվածը սահմանում է՝ «Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը» և առաջացնում տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: