«Իրավունք» թերթը գրում է. «Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում քննվում է հերթական սեռական շահագործման (թրաֆիքինգ) գործը: Հայտնի թրաֆիքյոր Հերիքնազ Խաչատրյանը, բնակվելով ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում, Հայաստանում բնակվող ավագ քրոջ՝ Բավական Խաչատրյանի օգնությամբ թե քանի կին է հավաքագրել և մարմնավաճառության համար հասցրել Դուբայ, հազիվ թե այս դատական քննության ընթացքում պարզվի:
Աննայի (անունը փոխված է) դժվար է այս պատմության հերթական զոհերից մեկը համարել. նա, ի տարբերության այլ կանանց, ի սկզբանե էլ գիտեր, թե ուր է գնում և ինչի համար: Միայն թե նախապես պայմանավորվածի փոխարեն՝ բոլորովին այլ ծառայություններ էր աղջկանից պահանջվում,և իր ճարպկության շնորհիվ Աննային հաջողվեց համեմատաբար շուտ վերադառնալ:
Մեզ հաջողվեց զրուցել նրա հետ, և Աննան ներկայացրեց հետեւյալ պատմությունը.
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում