«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ եւ նրա որդու` Տիգրան Խաչատրյանի համար անցած շաբաթ օրը ամենեւին էլ բարենպաստ չէր: Այդ օրը ՀՀ քննչական կոմիտեում տեղի էր ունեցել առերեսում Տիգրան Խաչատրյանի եւ Սդղլի գյոլ կոչվող տարածքի ծեծի գործով տուժող, մի աչքի տեսողությունը կորցրած Հարություն Զաքարյանի միջեւ, որից հետո որոշվեց Տիգրանին ձերբակալել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տուժողը պնդել է, որ Խաչատրյանն անձամբ է իրեն դաժան ծեծի ենթարկել: Իսկ Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, թե իբր ինքը կռվին չի մասնակցել եւ երբ դեպքի վայր է հասել, արդեն բոլորը ծեծված են եղել: Երեկ արդեն Տ. Խաչատրյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելը:
Ի դեպ, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը երեկ ժամեր շարունակ չէր կարողանում հրապարակել որոշումը՝ կալանավորո՞ւմ է Տիգրան Խաչատրյանին, թե՞ ոչ:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: