Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում պատերազմական իրավիճակը վերջին մի քանի օրերի ընթացքում սրվել է։
«Sham FM» հեռուստաալիքի լրագրողը Դամասկոսի Ալ Ճոպար թաղամասի ընդհարումները նկարահանելիս կրակահերթի արդյունքում անբուժելի վերքեր է ստացել։ Հիվանդանոցում նա իր թղթակից ընկերոջը հայտնել է, որ սաստիկ ցավ է զգում, հոգին էլ տանջվում է՝ մտածելով այն մասին, որ սիրիական բանակի նվաճումների մանրամասները այլևս չի կարողանալու լուսաբանել։