Թուրքական ԶԼՄ-ները, հղում անելով նախագահ Ռ.Թ.էրդողանին, հաղորդում են,որ վերջինիս ղեկավարած "Արդարություն և զարգացում կուսակցությանը" չի հաջողվում ձևավորել կոալիցիոն կառավարություն,որի պատճառով երկրում ԿԱՐՈՂ են անցկացվել խորհրդարանական արտահերթ ընտրություններ...Հիշեցնեմ,որ Թուրքիայում օրենսդիր մարմնի ընտրությունները տեղի են ունեցել այս տարվա հունիսի 7-ին,որի արդյունքում նախագահ Ռ.էրդողանի "Արդարություն և զարգացում կուսակցությունը"(40,9%), վերջին 15 տարվա մեջ առաջին անգամ, ՉՍՏԱՆԱԼՈՎ ընտրողների ձայների 50%-ից ավելին` չկարողացավ միանձնյա ձևավորել երկրի գործադիր իշխանությունը...

Իսկ ընտրությունների բացահայտումը՝ ՔՐԴԱՄԵՏ՝ "Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությունն"(HDP) էր,որը, ԱՌԱՋԻՆ անգամ մասնակցելով խորհրդարանական ընտրություններին, կարողացավ ստանալ ընտրողների ձայների 13,1%-ը...Հավելեմ,որ թուրքական իշխանությունները սահմանել են բավական ԲԱՐՁՐ անցողիկ շեմ խորհրդարան անցնող կուսակցությունների համար՝10%...Սակայն HDP-ին հաջողվեց այն հաղթահարել և ԽԱՌՆԵԼ Էրդողանի խաղաքարտերը...Ընտրություններից հետո Ռ.Էրդողանի թիմին մինչ այժմ չի հաջողվել ձևավորել կոալիցիոն կառավարություն..Բանակցությունները երկրորդ և երրորդ տեղերը գրաված համապատասխանաբար "Ժողովրդա-Հանրապետական կուսակցության"(MHP) և Դեվլեթ Բախչելիի "Ազգայնական շարժում կուսակցության" հետ ապարդյուն են ավարտվել...Ընդդիմադիրները ավելին են պահանջուն,քան Էրդողանը առաջարկում է նրանց...

Հ.Գ. Պարզ է դառնում,թե ինչու Ռ.Էրդողանը կտրուկ փոխեց իր արտաքին քաղաքականությունը՝դավաճանելով իր գործընկեր "Իսլամական Պետությանը" և միանալով եվրոպացիներին պատերազմ հայտարարեց վերջինիս...Ձեռքի հետ էլ հակաահաբեկչական պատերազմը վերսկսեց PKK-ի զինյալների դեմ երկրի արևելքում և Իրաքի հյուսիսում...Ռ.Էրդողանը հաշվի է առել ոչ միայն արագ ձևափոխվող իրադրությունը Մերձավոր Արևելքում(Իրան-"Վեցյակ" բանակցությունների արդյունքները,Սիրիական ճգնաժամը...),այլև սեփական ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ և իր իշխանության ապագայի հարցը...Ռ.Էրդողանը, չկարողանալով ձևավորել կոալիցիոն կառավարություն, ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ սրում է իրավիճակը երկրի քրդաբնակ շրջաններում՝այդպիսով իր կողմը գրավելով ազգայնականների մի ստվար զանգվածի ձայները... Եթե երկրում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Էրդողանն այս պարագայում հետևյալ ծրագրով է առաջնորդվելու.

1.Սրելով իրավիճակը երկրի քրդաբնակ տարածքներում հասնում է նրան,որ այս պայքարի մեջ է ներքաշում "Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությանը',որին մեղադրում է PKK-ի հետ կապերի մեջ և հայտարարում է օրենքից դուրս՝ձերբազատվելով գլխավոր թշնամուց,որն իրենից խլեց մեծ քանակությամբ ձայներ...Քրդամետ այս ուժի չմասնակցելը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կապահովի Ռ.էրդողանի "Արդարություն և զարգացում կուսակցության" հեշտ հաղթանակը...

2.Ռ.Էրդողանի "պատերազմն" "Իսլամական Պետության" և PKK-ի դեմ իր կողմը կգրավի մեծ քանակությամբ ազգայնականների,որոնք ընտրություններին իրենց ձայնը տվեցին Դեվլեթ Բախչելիի "Ազգայնական շարժում կուսակցությանը"(16,45%)... Այս ԵՐԿՈՒ ծրագրերի իրականացման պարագայում էլ Թուրքիայի նախագահը կփորձի նաև ձայներ ԽԼԵԼ քեմալականներից ևս՝"Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունից"...
Կա նաև ԵՐՐՈՐԴ տարբերակը...Լարելով իրավիճակը երկրի ներսում և տարածաշրջանում` Թուրքիայի նախագահը "պարտադրում" է կոալիցիոն կառավարության շուրջ բանակցություններ վարող կուսակցությունների ղեկավարներին՝ Քեմալ Քըլչըդարօղլուին և Դեվլեթ Բախչելիին, իրենց "ախորժակը համապատասխանեցնել իր հնարավորությունների" հետ և այս "խառը" ժամանակներում երկրում չստեղծել կառավարական ճգնաժամ՝ձևավորել կոալիցիոն կառավարություն ու ՀԱՄԱՏԵՂ պայքարել ընդհանուր ՆԵՐՔԻՆ թշնամու՝ՔՐԴԵՐԻ դեմ... Իշխանությունը շատ ՔԱՂՑՐ բան է և քաղաքական գործիչ Ռ.Էրդողանն այն իր ձեռքում պահելու համար ամեն ինչի ընդունակ է...

Գագիկ Համբարյան՝ ֆեյսբուք