Հրեական ծագումով ամերիկացի միլիոներ՝ Ջեյսոն Բուզիի մոտ մի գաղափար է ծնվել, համաձայն որի աշխարհում ցրված միլիոնավոր փախստականներն ապաստան են ունենալու։
Նրա կարծիքով պետք է հատկացնել մի կղզի, օրինակ՝ Ինտոնեզիայում, կամ արհեստական մի կղզի ստեղծել, ինչպես նաև ապրուստի անհրաժեշտ պայմաններ ու պատերազմների արդյունքում տնից-տեղից զրկված փախստականներին տեղավորել այս կղզում, առանց հաշվի առնելու նրանց կրոնական կամ ազգային տարբերությունները։
Ջեյսոն Բուզին կազմել է 11 էջանոց մի ծրագիր և դիմել է աշխարհի երկրներին, որպեսզի օժանդակեն այս ծրագրի իրականացման համար։