Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կարող է մենամարտել պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին և կիսածանր քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, 50-ամյա ամերիկացի Բեռնարդ Հոփկինսի հետ:
Boxingscene-i հաղորդմամբ՝ վերջինս սկսել է մտածել WBO վարկածով աշխարհի չեմպիոն դառնալու ուղղությամբ.
«Ես դեռ չեմ ավարտել կարիերաս և բանակցում եմ՝ WBO վարկածով չեմպիոնի հետ մենամարտելու համար։ Ես արդեն 50 տարեկան եմ և ակնկալում եմ իմ սերնդի շատ մարզասերների աջակցությունը։ WBO-ի նախագահ Պակո Վալկարսելը այդ մենամարտը դիտարժան է համարում»,- ասել է բռնցքամարտիկը:
Հիշեցնենք, որ սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնը Արթուր Աբրահամն է, ով վերջերս պաշտպանեց տիտղոսը՝ Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում։