Մյունխենի «Բավարիայի» ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն վերջերս հաստատել էր, որ մոտ ժամանակներս գերմանական ակումբը պայմանագիր է կնքելու Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալի հետ։
Ինչպես տեղեկացնում է sport1-ը, չիլիացին ակումբի հետ 5 տարվա պայմանագիր կկնքի:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն արժեցել է 35 մլն եվրո:
Վիդալն այսօր հաջողությամբ բուժզննում է անցնել «Բավարիայում»։ Նա հանդես կգա 23 համարի մարզաշապիկով։