ՄԱԿ-ը իր սուր վրդովմունքն է հայտնել երեկ Լիբիայում արձակված մահապատժի դատավճիռների առիթով։

Նշենք, որ երեկ արձակված դատավճիռը ընդգրկում էր նաև Լիբիայի նախկին նախագահ Քադաֆիի որդուն՝ Սեյֆ Ալ Իսլամ, ով գտնվում է բանտում 2011 թվականից՝ Քադաֆիի կառավարության տապալումից մինչ այսօր։

2011թ.-ին Սեյֆ Ալ Իսլամը 30 այլ անձանց հետ մեկտեղ ձերբակալվել և բանտարկվել է Լիբիայի Ալ Զինտան քաղաքում:

Քադաֆիի որդու դատավճիռը արձակվել է իր բացակայությամբ։