Ֆրանսիան Ալժիրի հետ պայմանագիր է կնքել, համաձայն որի նա վաճառելու է Coradia ապրանքանիշի 17 գնացք։

Պայմանագրի արժեքն է 200 միլիոն եվրո։ Առաջին շոգեկառքը Ֆրանսիան հանձնելու է 2018թ.-ի հունվարին։

Ալժիրը 2014թ.-ի օգոստոսին դիմել էր Ֆրանսիային այս նորաոճ գնացքները ձեռք բերելու համար։

Ալժիրը նախատեսել էր, որ կստանա շոգեկառքերը մինչև 2016 թվականը և կծախսի 1.2 միլիարդ եվրո գնացքների և նոր երթուղային գծերի կառուցման համար։