Թուրքական կառավարությունը հրապարակել է այս տեսանյութը և փաստում է, որ թուրքական զորքը F16 տեսակի 2 օդանավերով գրոհել է Իրաքի հարավ-արևելյան հատվածում քրդական ջոկատների վրա։
Թուրք կառավարությունը վկայում է, որ սա հակահարված է քրդական ջոկատների հարվածներին։
Մյուս կողմից, Թուրքիան թուրք-սիրիական սահմանը ամրապնդելու և դահեշականների դեմ պայքարելու համար ԱՄՆ-ի օդուժի հետ համագործակցելու է և գրոհներ է իրականացնելու Սիրիայում դահեշականների կենտրոնների ոչնչացման համար։
Թուրքիայի ԱԳՆ հայտարարել է, որ Սիրիայում գրոհները լինելու են միայն դահեշականների ուղղությամբ և ոչ քրդերի։