Новая газета պարբերականի թղթակիցներից մեկը՝ Ելենա Միլաշինան, հրապարակել է մի հոդված, որում անդրադարձել է նրան, թե ովքեր են համալրում Սիրիայի ծայրահեղական խմբավորումների շարքերը, իչպես են նրանց հավաքագրում և ովքեր են պատրաստում մարտիկներին պատերազմին:
Թղթակիցն իր անցկացրած ուսումնասիրության ընթացքում զրուցել է հավաքագրվածներից մեկի հետ, ում հավաստմամբ այդ ամեն մեջ նա ընդգրկվել է սոցցանցերի իր ընկերների միջոցով, ովքեր արդեն հանդիսանում էին սիրիական զինված ընդդիմության անդամներ: Ռազմական պատրաստության ճամբարի ավագը եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թիկնազորի նախկին անդամը: Հոդվածում նշվում է նաև, որ զինյալների հետ մարզումներ անցկացնողների մեծ մասը, ընդհանուր առմամբ, եղել են ադրբեջանցիներ: Մարզումները տևել են 25-30 օր, որին մասնակացել են ճամբարում գտնվող մոտ 250-300 անձ: