International Champions Cup-2015-ի շրջանակներում ընկերական խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպել է ֆրանսիական «ՊՍԺ»-ին:
Խաղն ավարտվել է փարիզցիների հաղթանակով՝ 0:2 հաշվով:
Գոլերը.
Մաթյուիդի (25), Իբրահիմովիչ (34):
Թիմերը դաշտ էին դուրս եկել մեկնարկային հետևյալ կազմերով.
«Մանչեսթեր Յունայթեդ». դե Խեա, Դարմյան, Ջոնս, Բլինդ, Շոու, Կարրիկ, Շվայնշտայգեր, Մատա, Դեպայ, Յանգ, Ռունի:
«ՊՍԺ». Տրապ, Մաքսվել, Տիագո Սիլվա, Օրյե, վան դեր Վիլ, Վերրատտի, Մաթյուիդի, Ստամբուլի, Օգյուստեն, Իբրահիմովիչ, Լուկաս:
Հիշեցնենք, որ այս մրցաշարի շրջանակներում Մադրիդի «Ռեալն» այսօր Չինաստանում կհանդիպի իտալական «Միլանին»: