Թուրքիայի փոխվարչապետը հրավիրված շտապ նիստում, ուր քննարկում էին Սիրիայում և Իրաքում պատերազմական գործողությունները, կին անդամներից մեկին լռեցրել է ՝ ասելով. «լռի՛ր, դու կին ես»։

Սա շուտով տարածվել է twitter-ում, որտեղ հնչել են «մենք՝ կանայքս, չենք լռելու» և նմանատիպ 30 000 արտահայտություններ։ Սրա արդյունքում Թուրքիայում կուսակցությունները խնդրել են փոխվարչապետից ներողություն խնդրել։

Հիշեցնենք, որ փոխվարչապետը 2014թ.-ին ասել է, որ կանանց ծիծաղը հասարակության մեջ համարվում է ոչ պատվաբեր։ Այս արտահայտությունից հետո էլ կանայք «ծիծաղի» ցույցի էին ելել։