Նեպալի արևմտյան հատվածում առատ տեղումների պատճառով 16 մարդ է զոհվել։ Ոստիկանությունը հայտնում է, որ կարող է զոհերի թիվը մեծանա։
Լուրեր կան նաև, որ շրջակա գյուղերից մի քանի տասնյակ մարդ է անհետացել և փրկարար ջոկատները որոնողական աշխատանքներ են իրականացնում՝ նրանց գտնելու համար։
Հիշեցնենք, որ տարվա այս ժամանակահատվածում Նեպալում միշտ էլ տեղի են ունենում սողանքներ և ջրհեղեղներ, հատկապես երկրի լեռնային հատվածներում։