Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստին որոշվեց, որ ոչ աշխատանքային կլինի սեպտեմբերի 13-ին նշվող առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից Սուրբ խաչին հաջորդող երկուշաբթին՝ սեպտեմբերի 14-ը, իսկ դրա փոխարեն աշխատանքային օր հայտարարվեց սեպտեմբերի 19-ը։

«Մարդիկ ավանդույթի ուժով ամեն տարի տոնին հաջորդող երկուշաբթին գնում են գերեզմանոց ու մասնակցում հոգեհանգստի արարողություններին, ինչի համար էլ երկուշաբթին հայտարարում ենք ոչ աշխատանքային»,- նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Հայտարարվեց նաև, որ օգոստոսի 16-ին նշվող Աստվածածնի տոնի՝ խաղողօրհնեքին հաջորդող երկուշաբթին չի լինի ոչ աշխատանքային։