«Որպես օմբուդսմեն իրավունք չունեմ միջամտել դատական գործընթացին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Անդրեասյանը` խոսելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Սյունիքի «Սդղլի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի  մասին:

Նա նշեց, որ հարուցված քրեական գործին հետևում է որպես քաղաքացի:

Լրագրողների այն հարցադրմանը, որ մարզպետը կարծես ստում էր, երբ պնդում էր թե որդին մեղք չունի, որովհետև այս պահին Տիգրան խաչատրյանը ձերբակալված է, Կարեն Անդրեասյանը ասաց. «նախ՝ դեռևս չի պարզվել նա մեղք ունի թե ոչ, և երբ կպարզվի, երբ լինի օրինական ուժի մեջ մտած վճիռ: Շատ մտահոգիչ է, եթե որևէ պետական պաշտոնյա կեղծ տեղեկատվություն է տրամադրում կամ ստում է հասարակությանը, հույս ունեմ, որ գործընթացները կբերեն այնպիսի վիճակի, որ մենք կհասկանանք, թե ի սկզբանե ինչ էր նկատի ունեցել մարզպետը, ասելով, որ իր տղան կապ չունի»: